Զանգակատան դպրոցի բակից կհեռացվի Լևոն Թոքմաջյանի ստեղծած Պարույր Սևակի քանդակը

screenshot-16-1765886542462-770x_

Տեղեկացնում ենք, որ ամփոփվել են Լևոն  Թոքմաջյանի քանդակի հեռացման վերաբերյալ անցկացված հարցման արդյունքները։ Շնորհակալություն ենք հայտնում հարցմանը մասնակցած բոլոր անձանց։ Այս մասին հայտնում են Պարույր Սևակի տուն-թանգարանից:

«Միաժամանակ ընդգծում ենք, որ հաշվի են առնվել միայն Զանգակատուն համայնքի բնակիչների քվեները։ Համայնքի բնակիչների քվեարկության արդյունքներով՝ 79,9% և 20,1% տոկոսային հարաբերակցությամբ, որոշում է կայացվել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից հեռացնել վերոնշյալ քանդակը»,- նշված է հաղորդագրության մեջ: