«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենը պարզաբանել է՝ ինչպես է թուրքական շտապ օգնության մեքենան հայտնվել Նոր Նորքում

mixcollage-13-dec-2025-05-06-pm-6864-1765631189624-770x_

Ինձ համար անհասկանալի և անընդունելի է, երբ շահարկում են հիվանդ տեղափոխող այլ պետության շտապ օգնության մեքենան և քաղաքական երանգավորում տալիս՝ անկախ այն հանգամանքից, թե որ պետության շտապ օգնության մեքենա է։ Այս մասին գրել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Նարեկ Զեյնալյանը՝ պարզաբանելով, ինչպես է Նոր Նորք վարչական շրջանի փողոցներով թուրքական շտապ օգնության մեքենա շրջում։

«Հիմա դեպքի հետ կապված.

Ազգությամբ եզդի, Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, Ֆրանսիայի Կոլմար քաղաքից, շտապ օգնության մեքենայով տեղափոխել են Հայաստան՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն»,-գրել է նա։