Զինծառայողի մшhվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

4a53866e6fb2ebc59d5b5d74f59dc5c7-770x-1765566578995-770x-1765613822647-770x_

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

Ըստ նախնական տվյալների՝ զինծառայողն իրեն ամրակցված զենքով կրակոց է արձակել գլխի շրջանում, ինչի հետևանքով մահացել է:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ՊՆ-ից հայտնել էին, որ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի դին՝ հրազենային վնասվածքով: