Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում զրույցներ է ունեցել Իրանի, Իրաքի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի նախագահների և այլ գործընկերների հետ

65931-b-1765614177996-770x_

Թուրքմենստանի մշտական չեզոքության 30-ամյակի միջոցառումների շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շփումներ է ունեցել միջոցառմանը մասնակցող երկրների ղեկավարների հետ։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Հանրապետության նախագահը զրույցներ է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի, Իրաքի նախագահ Աբդ ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդի, Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզոևի, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի և այլ գործընկերների հետ։

Նախագահները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումների, խաղաղության հաստատման ու գլոբալ մարտահրավերներին դիմակայելու ուղիների ու հնարավորությունների լիարժեք կյանքի կոչման ուղղությամբ համատեղ ջանքերի ներդրման կարևորության վերաբերյալ։ Ընդգծվել է գլոբալ հիմնախնդիրներում համընդհանուր լուծումներ գտնելու գործում այսօրինակ միջոցառումների և հարթակների ընձեռած լավագույն հնարավորություններից օգտվելու կարևորությունը։