Փաշինյանը Մոսկվայում այցելել է «Ատոմ» թանգարան

12a9099-1765537151294-770x_

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի մասնակից կառավարությունների ղեկավարների հետ այցելել է «Ատոմ» թանգարան: Երկրների վարչապետները շրջայց են կատարել, ծանոթացել թանգարանում ներկայացված ցուցանմուշներին, ատոմային էներգիայի ոլորտում զարգացումներին: Այս մասին հայտնում են կառավարությունից:

Հաջորդիվ տեղի է ունեցել Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության միջազգային կոնֆերանսը: ԱՊՀ պետությունների երիտասարդ գիտնականները ներկայացրել են գիտության և տեխնոլոգիաների ոլորտում իրենց նորարարական մշակումները: Կոնֆերանսին մասնակցել են նաև Հայաստանը ներկայացնող գիտնականներ: