Կայացել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումն Աշգաբաթում՝ փակ դռների հետևում

screenshot-2025-12-12-152225-1765538766553-770x_

Թուրքմենստանում ավարտվել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, որին մասնակցել են երկու երկրների պատվիրակությունները: Այն տևել է 40 րոպե, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին:

Հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների հետևում։ Ռուսաստանի և Թուրքիայի պատվիրակությունները լքել են բանակցային սենյակը։

Պեսկովը նշել է, որ Էրդողանը և Պուտինը բանակցությունների ընթացքում նշել են, որ Անկարայի և Մոսկվայի միջև հարաբերություններում էական խնդիրներ չկան։ Նրանք մտքեր են փոխանակել ուկրաինական հարցի շուրջ: