Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով կգտնվի Թուրքմենստանում

64745-b-1765445218680-770x_

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 11-13-ը Թուրքմենստանի նախագահի հրավերով աշխատանքային այցով կգտնվի Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբաթում՝ Թուրքմենստանի մշտական չեզոքության 30-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար։

ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ այցի ընթացքում նախատեսված են Հայաստանի նախագահի հանդիպումները Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի և արտասահմանյան գործընկերների հետ։