Պետք է գոնե 1 գործատուի մոտ մարդու աշխատավարձը 200,000 դրամից ավելի լինի, որպեսզի 2026-ին ընդգրկվի ապահովագրության մեջ. Անահիտ Ավանեսյան

485034980-961227762764146-8813171275194887260-n-x588-quality90-1765446852545-770x_

Մենք «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» նախնական նախագծում մտածում էինք ունենալ հնարավորություն, որ մի քանի տեղ աշխատելու պարագայում քաղաքացու հանրագումարային աշխատավարձը դիտարկենք որպես շեմ: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե արդյոք համակարգի շահառո՞ւ են այն անձինք, որոնք մի քանի տեղ են աշխատում, և նրանց աշխատավարձի հանրագումարն է կազմում 200 հազար դրամ և ավելի:

«Ըստ էության, ծրագրային առումով այս տարի չենք կարողանա նման ապահովում իրականացնել, և պետք է գոնե մեկ գործատուի մոտ մարդու աշխատավարձը 200 հազար դրամից ավելի լինի, որպեսզի նա 2026 թվականին ընդգրկվի ապահովագրության մեջ:

Բայց 2027 թվականից, ըստ էության, բոլոր աշխատավարձ ստացողները կներառվեն»,- տեղեկացրեց նախարարը: