Պուտինը դեկտեմբերի 12-ին կհանդիպի Էրդողանի հետ Թուրքմենստանում. Պեսկով

1765445769622727-v1dis2hm-1-1765448641712-770x_

Դեկտեմբերի 12-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի մի շարք միջոցառումների Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբաթում: Ի թիվս այլ միջոցառումների, նախատեսված է նաև Ռուսաստանի նախագահի հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Վաղը նախագահն աշխատում է Աշգաբադում՝ նախապատրաստվելով Թուրքմենստան կատարելիք այցին։ Այնտեղ տեղի կունենա «Խաղաղության և վստահության միջազգային տարվան» նվիրված միջազգային ֆորում։ Այս ֆորումի շրջանակներում նախագահը մի շարք երկկողմ հանդիպումներ է նախատեսել», – հայտարարել է Կրեմլի խոսնակը։