ԱԳՆ գլխավոր քարտուղարն ու Սևծովյան ուսումնասիրությունների միջազգային կենտրոնի տնօրենը քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» և TRIPP նախագծերը
ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպել է Սևծովյան ուսումնասիրությունների միջազգային կենտրոնի (ICBSS) տնօրեն Գեորգիոս Միտրակոսի հետ: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։
Հանդիպման ընթացքում Դավիթ Կարապետյանը զրուցակցին է ներկայացրել ընթացիկ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունները: Անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը և դրա կարևոր բաղադրիչ «ԹՐԻՓՓ ուղի» ծրագրին և ընդգծվել տարածաշրջանային փոխկապակցվածության համատեքստում դրանց կյանքի կոչման կարևորությունը:
