Արցախի ժողովրդի իրավունքները վաղ թե ուշ վերականգնվելու են, եթե հավատանք ու պայքարենք՝ որքան ժամանակ էլ պահանջվի դրա համար․ Արտակ Բեգլարյան
Արցախի ժողովրդի իրավունքները վաղ թե ուշ վերականգնվելու են, եթե հավատանք ու պայքարենք՝ որքան ժամանակ էլ պահանջվի դրա համար: Այս մասին գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Այսօր Արցախի անկախության ու Սահմանադրության ընդունման հանրաքվեների օրն է, ինչպես նաև՝ Մարդու իրավունքների միջազգային օրը:
Մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքը մեկ օր պետք է իրականություն դառնա»,-գրել է նա։
