Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է

l-381x305wh-1662x969z-0-473-770x-1765381235739-770x_

Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում, իսկ Կապանի տարածաշրջանում՝ անձրև։ Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր։

Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: