Զելենսկին ժամանել է Լոնդոն՝ բանակցություններ վարելու «Եվրոպական եռյակի» առաջնորդների հետ

photo-2025-12-08-16-47-42-1765199312971-770x_

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վայրէջք է կատարել Լոնդոնում, հայտնում է Sky News-ը։

Նա հանդիպում կունենա «Եվրոպական եռյակի»՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների հետ։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ծրագրում են Զելենսկու հետ քննարկել Ֆլորիդայում ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների միջև եռօրյա բանակցությունների արդյունքները, որտեղ Կիևը պաշտպանել է իր դիրքորոշումը պատերազմի ավարտի ամերիկյան ծրագրի վերաբերյալ։