Փաշինյանը սխալվում է՝ ՀԱԵ-ն հիմնադրել են Քրիստոսի առաքյալներն առաջին դարում. fip.am

578975808-1374252864056011-3629182307224349784-n-1765196952583-770x_

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 8-ին ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Հայ առաքելական եկեղեցին ստեղծվել է 301 թվականին պետության կողմից, պետության որոշմամբ։ Այս մասին գրում fip.am-ը:

Փաշինյանի այս գրառումը բուռն քննարկումների առարկա է դարձել սոցիալական մեդիայում, մասնավորապես, բազմաթիվ օգտատերեր պնդում են, որ վերջինս սխալ է ներկայացնում ՀԱԵ-ի հիմնադիրներին ու հիմնադրման տարեթիվը։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է վարչապետի գրառումն ու պատմական փաստերը։

Ինչ են ասում պատմագիրները 

Այսպես, չնայած Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունվել է 301 թվականին՝ Տրդատ Մեծի կառավարման տարիներին, Գրիգոր Լուսավորչի առաջնորդությամբ, այնուամենայնիվ, եկեղեցու հիմքերը դրվել են ավելի վաղ՝ 1-ին դարում՝ Հիսուս Քրիստոսի առաքյալներ Թադեոսի և Բարդուղիմեոսի կողմից։

Հայ պատմիչների՝ Մովսես Խորենացու և Ագաթանգեղոսի աշխատություններում նկարագրվում է Թադեոսի ու Բարդուղիմեոսի Հայաստան գալը, Քրիստոսի ուսմունքի տարածումը, առաջին հայկական քրիստոնյա համայնքների ստեղծումը և նրանց մահը։

Այսպես, պատմագիտորեն հաստատված հիմնական ճշգրտումների համաձայն՝ քրիստոնեությունը Հայաստանում տարածվել է դեռևս 1-ին դարում տարբեր համայնքներում։ Գրիգոր Լուսավորչի առաջնորդությամբ ձևավորվել է կենտրոնացված եկեղեցական ինստիտուտ, որը ստացել է պետական հովանավորություն Տրդատ Մեծի կողմից։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: