Երևանում բախվել են «Toyota»-ն, «Mitsubishi»-ն և և «Renault»-ը. կան տուժածներ

screenshot-6-1764928513946-770x_

Երեկ՝ դեկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Շիրակի փողոցում՝ դեպի Աերացիա տանող ճանապարհին, բախվել են «Toyota», «Mitsubishi» և «Renault» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Շենգավիթ» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունները:

Վիրավորներից մեկը ժամեր անց է դիմել հիվանդանոց: