Ամերիկյան մի շարք ընկերություններ ցանկանում են վերադառնալ Ռուսաստան. Պուտին

65e05a8b9b9fa785466550.thumb

Ամերիկյան մի շարք ընկերություններ ցանկանում են վերադառնալ ռուսական շուկա։ Այս մասին India Today հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Շատերը ցանկանում են վերադառնալ», -նշել է նա։

ՌԴ նախագահի խոսքով՝ ամերիկյան բիզնեսի ներկայացուցիչները սպասում են, մինչև բոլոր խնդիրները լուծվեն, որից հետո պատրաստ են վերսկսելու գործունեությունը Ռուսաստանում։