Ադրբեջանն ակնկալում է, որ 2026 թվականին Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը կստորագրվի․ Ամիրբեկով

amirbekvov-1764866109122-770x_

Ադրբեջանն ակնկալում է, որ 2026 թվականին Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը կստորագրվի՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը:

«Մենք վերջնականացրել ենք խաղաղության համաձայնագիրը։ Հաջորդ տարին ևս կարևոր է, հույս ունենք ֆորմալացնել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը»,- հայտարարել է նա։

Պաշտոնյայի խոսքով՝ հանրապետությունների միջև 30 տարի տևած հակամարտությունն ավարտվել է, իսկ Վաշինգտոնի գագաթնաժողովը հաստատել է կողմերի խաղաղության հանձնառությունը: