63 տարեկանը փոքր բիզնես սկսելու լավագույն տարիքն է, դա մարդու համար շատ ծաղկուն տարիք է. Նիկոլ Փաշինյան

86142142-0-87-1670-1026-1920x0-80-0-0-0821f863e905d9c7984cde7d2321b4fb-1764837475835-770x_

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ խոսել ենք, որ մենք որդեգրենք այն կոնցեպտը, որ 63 տարեկանը ոչ միայն կենսաթոշակի, այլև փոքր բիզնես սկսելու լավագույն տարիքն է: Այս մասին Կառավարությսն նիստի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կարծում եմ, որ 21-րդ դարում 63 կամ 65, 70-75 տարեկանը լրիվ ուրիշ կատեգորիա է, այսինքն՝ դա մարդու համար շատ լավ, շատ ծաղկուն տարիք է, եթե մարդը առողջ է, եթե մարդն առողջ չէ, 29 տարեկանն էլ է պրոբլեմ»,-նշել է նա և հավելել, որ շահարկումները, թե այս խոսակցությունները կենսաթոշակային տարիքի փոփոխության նախապատրաստում է՝ կապ չունի իրականության հետ: