Գնում եմ այն պատարագներին, որտեղ Կտրիճ Ներսիսյանի անունը չի հնչում. մենք ենք դա խնդրում. Նիկոլ Փաշինյան

578975808-1374252864056011-3629182307224349784-n-1764840039983-770x_

Ես գնում եմ այն պատարագներին, որտեղ Կտրիճ Ներսիսյանի անունը չի հնչում: Այն պատարագներին, որոնց ես մտադիր եմ մասնակցել, մենք խնդրում ենք հաշվի առնել այն փաստը, որ մենք համարում ենք, որ Կտրիճ Ներսիսյանը կաթողիկոս չէ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այնպես չէ, որ քահանանեները պետական մարմինների հետ միայն իմ՝ պատարագի գնալու առիթով են շփվում, բազմաթիվ այլ առիթներ կան, այնպես որ շատ մի նեղվեք այդ փաստից»,-նշեց Փաշինյանը, պատասխանելով հարցին՝ ճի՞շտ է, որ ԱԱԾ աշխատակիցներն ասում են քահանաներին, որ չհնչեցվի Վեհափառի անունը:

Վարչապետն ասաց, որ կապ չունի ԱԱԾ աշխատակից է, թե, օրինակ, իր օգնականը, ասում են նրանք, որոնք ունեն առնչություն տվյալ քահանայի հետ: