ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալեց Արշակ Սրբազանին․ փաստաբան

1764584606-3-1764855859692-770x_

ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալեց Արշակ սրբազանին։ Այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Արշակ Սրբազանի իրավունքների խախտման փաստով գործը հարուցում են, այդ գործով Արշակ Սրբազանին հարցաքննում և հենց իրեն էլ ձերբակալում են։ Տիրանիան ուրիշ ինչպե՞ս է լինում»,- ավելի ուշ գրել է փաստաբան Սոս Հակոբյանը։

Նշենք, որ Արշակ Սրբազանն օրերս ասուլիս էր տվել և հայտնել, որ չի պատրաստվում հեռանալ։ Նա նշել էր, որ եկեղեցու դեմ իշխանության կողմից կատարվող գործողությունները քաղաքական բնույթի են։