Միհրան Պողոսյանի գործով ձերբակալվածներ կան. մեղադրյալների մեջ է նաև նրա ազգականը՝ «Միկշինի» սեփականատեր Տիգրան Հարությունյանը

mixcollage-04-dec-2025-03-20-pm-5051-1764847218623-770x_

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարողի վերաբերյալ քննվող քրեական վարույթով հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել նրա ազգականների նկատմամբ։

 

«Վերջիններս մեղադրվում են պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն օժանդակելու, ինչպես նաև խոշոր և առանձնապես խոշոր չափերով վատնմանն օժանդակելու մեջ: Մեղադրյալներից երկուսը ձերբակալված են»,-ասել են կոմիտեից:

ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի ազգականը՝ «Միկշին» շինարարական եվ արտադրական կազմակերպության սեփականատեր Տիգրան Հարությունյանը մեղադրյալների մեջ է: