Չինաստանը մեծ թվով ռազմակшն նավեր է տեղակայում Արևելյան Ասիայի ջրերում. Reuters

screenshot-2025-12-04-170418-1764853478708-770x_

Չինաստանը մեծ թվով ռազմական նավեր է տեղակայում Արևելյան Ասիայի ջրերում, հաղորդել է Reuters-ը։

Հրապարակման համաձայն՝ նրանց թիվը գերազանցել է 100-ը։ Սա մինչ օրս ռազմածովային ուժերի ամենամեծ ցուցադրությունն է։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին խորհրդարանում հայտարարել էր, որ Չինաստանի կողմից Թայվանի վրա հարձակումը կարող է ստեղծել իրավիճակ, որը կսպառնա Ճապոնիայի գոյատևմանը՝ թույլ տալով երկրին իրականացնել կոլեկտիվ ինքնապաշտպանության իր իրավունքը:

Չինաստանի ԱԳՆ-ն խիստ բողոք է հայտնել Տոկիոյին՝ Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի Թայվանի վերաբերյալ հայտարարությունների կապակցությամբ: