Ես կցանկանամ ընթրիքի հրավիրել Թրամփին, Պուտինին և Զելենսկուն. Հեգսեթ

ap-trump-cabinet-hegseth-1100x733-1764757230918-770x_

Ես կցանկանամ ընթրիք կազմակերպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, հայտարարել է ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը հարցազրույցի ժամանակ, երբ լրագրողը նրան հարցրեց, թե ում կցանկար ընթրիքի հրավիրել։

«Այս պահին կարծում եմ՝ դա կլինեն նախագահ Թրամփը, Վլադիմիր Պուտինը և Զելենսկին և կտեսնենք, թե ինչ կլինի», – ծիծաղելով ասել է Հեգսեթը։

Նա հավելել է, որ դա կլինի խաղաղության ընթրիք։