Թուրքիան քննարկում է Հայաստանի հետ ցամաքային սահմանը առաջիկա 6 ամսվա ընթացքում վերաբացելու հարցը. Bloomberg

margara-road-border-line-1024x768-1764752506718-770x_

Թուրքիան քննարկում է Հայաստանի հետ ցամաքային սահմանը առաջիկա վեց ամիսների ընթացքում վերաբացելու հարցը՝ վերացնելով Սառը պատերազմի դարաշրջանի Եվրոպայի վերջին փակ սահմանը և հող նախապատրաստելով Կովկասում առևտրի վերականգնման համար, հաղորդել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակել է 1993թ.՝ Խորհրդային Միության փլուզումից հետո՝ արցախա-ադրբեջանական հակամարտության ֆոնին: