Ուկրաինայում խաղաղություն կարող է հաստատվել միայն ԱՄՆ միջնորդությամբ․ Ռուբիո
Ուկրաինայում խաղաղություն կարող է հաստատվել միայն ԱՄՆ միջնորդությամբ։ Հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Նա հավելել է, որ հենց դրա համար են ամերիկյան միջնորդներն այժմ Ռուսաստանում։
Հիշեցնենք, որ Կրեմլում ՌԴ նախագահն ընդունել է Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշներին։
