Կոչ ենք անում հրաժարվել ռուսական ակտիվների բռնագրավnւմից. Բելգիայի ԱԳՆ
Բելգիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում հրաժարվել ռուսական ակտիվների բռնագրավումից՝ Ուկրաինային «դասական համաեվրոպական վարկի» միջոցով ֆինանսավորելու օգտին։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտարարել է Բելգիայի ԱԳ նախարար Մաքսիմ Պրևոն՝ Вести.ru-ի փոխանցմամբ։
Պրևոստը ռուսական ակտիվների բռնագրավումը անվանեց արկածախնդրություն և նշեց, որ նման քայլը ո՛չ իրավական անվտանգություն է ապահովում, ո՛չ էլ ֆինանսական ռիսկերի վերացում։
«Ուկրաինային անհրաժեշտ ֆինանսական օգնությունն արագ տրամադրելու լավագույն տարբերակը դասական համաեվրոպական վարկն է։ Զարմանալի չէ, որ եվրոպական երկրները դժկամությամբ են ստանձնում պարտավորությունները և կիսում այն ռիսկերը, որոնց մասին մենք իրավացիորեն կոչ ենք անում ամիսներ շարունակ», – գրել է Բելգիայի արտգործնախարարը։
