Ռուսաստանից ուղևորվող լցանավը հարձակմшն է ենթարկվել Թուրքիայի ափերի մոտ. Թուրքիայի ԱԳՆ

screenshot-2025-12-02-130553-1764666365183-770x_

Ռուսաստանից Վրաստան արևածաղկի ձեթ տեղափոխող «Midvolga 2» լցանավը հարձակման է ենթարկվել Թուրքիայի ափից 80 մղոն հեռավորության վրա, հայտնում է հանրապետության տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը՝ ТАСС-ի փոխանցմամբ։

«Midvolga 2» լցանավը՝ Ռուսաստանի դրոշի ներքո, հարձակման է ենթարկվել մեր ափից 80 մղոն հեռավորության վրա։ Ներկայումս նավի անձնակազմի 13 անդամը լավ վիճակում է, և նավը օգնություն չի խնդրում։ Նավը միացված շարժիչներով շարժվում է դեպի Սինոպ», – ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։

Գամբիայի դրոշի ներքո Kairos և Virat լցանավերը, որոնք առանց բեռի ուղևորվում էին Ռուսաստան, նոյեմբերի 28-ին աղետի ազդանշաններ են ուղարկել՝ գտնվելով Սև ծովում Թուրքիայի ափից 28 և 38 ծովային մղոն հեռավորության վրա։ Kairos-ի մեքենայական սենյակում հրդեհ է բռնկվել, մինչդեռ Virat-ի անձնակազմը հայտնել է կորպուսի վնասման մասին, սակայն նավի վրա խոշոր հրդեհ չի եղել։