Պուտինին զեկուցել են, որ վերահսկողության տակ են վերցվել Կրասնոարմեյսկ և Վոլչանսկ բնակավայրերը. Պեսկով

1759998488000444-komw4lmj-1763118242506-770x-1764618580261-770x_

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել են, որ վերահսկողության տակ են վերցվել ԴԺՀ-ի Կրասնոարմեյսկ և Խարկովի մարզի Վոլչանսկ բնակավայրերը, այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ռուսաստանի նախագահը նոյեմբերի 30-ի երեկոյան այցելել է միացյալ զորախմբի կառավարման կետերից մեկը:

«Արևելք» զորախմբավորման հրամանատար Իվանովը Պուտինին զեկուցել է Զապորոժիեի մարզի Գուլյայպոլ բնակավայրի ազատագրման մեկնարկի մասին։