Զելենսկին և Մակրոնը հանդիպել են Ելիսեյան պալատում

screenshot-2025-12-01-153429-1764588879754-770x_

Վլադիմիր Զելենսկին ժամանել է Փարիզի Ելիսեյան պալատ, որտեղ հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, հաղորդում է France 24-ը։

Ֆրանսիայի նախագահի գրասենյակը նախկինում հայտնել էր, որ Զելենսկին և Մակրոնը կքննարկեն Ուկրաինայում ստեղծված իրավիճակը և խաղաղության համաձայնագրի պայմանները։ Նշվել էր, որ Զելենսկին և Մակրոնը կքննարկեն նաև այսպես կոչված «կամավորների կոալիցիայի» շրջանակներում անվտանգության երաշխիքների վերաբերյալ ընթացիկ աշխատանքները։