Լևոն XIV պապը ողջունել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Թուրքիայում գտնվող ամբողջ Հայ Առաքելական համայնքին

photo-2025-11-30-12-37-26-1764496575255-770x_

Հռոմի Պապ Լևոն XIV-ը Թուրքիա իր այցի վերջին օրը սկսեց աղոթքով է սկսել Ստամբուլի Հայ առաքելական եկեղեցում, հաղորդել է Vatican News-ը։

Պապը ողջունել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին, ինչպես նաև Թուրքիայում գտնվող ամբողջ Հայ Առաքելական համայնքին։

Նա գոհություն է հայտնել Աստծուն հայ ժողովրդի քաջարի քրիստոնեական վկայության համար պատմության ամբողջ ընթացքում, հաճախ՝ ողբերգական պայմաններում։

Լևոն XIV պապը երախտագիտություն է հայտնել Հայ Առաքելական եկեղեցուն և Կաթոլիկ եկեղեցուն միավորող եղբայրական կապի համար։

Նա հիշեցրել է, որ Հռոմի պապի և Արևելյան ուղղափառ եկեղեցու պատրիարքի միջև առաջին համատեղ հռչակագիրը ստորագրվել է 1970 թվականի մայիսին՝ Պողոս VI պապի և Վազգեն I կաթողիկոսի միջև։