Դեսպան Նարեկ Մկրտչյանը Լոս Անջելեսի քաղաքապետի հետ քննարկել է երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

591633797-1290257126479003-1070853849416076163-n-1764358876997-770x_

Կալիֆորնիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Լոս Անջելեսի քաղաքապետ Քերըն Բասսի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Կարեն Իսրայելյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները։

Անդրադարձ է կատարվել Երևան քաղաքի և Լոս Անջելեսի միջև ստորագրված Փոխըմբռնման հուշագրին և, դրա շրջանակներում, ընդգծվել են համագործակցության հնարավորությունները։