Հաջիևը ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկել է «Զանգեզուրի միջանցքի» թեման

425107325_0_320_3072_2048_1920x0_80_0_0_17ef48cf8c5e54e2c41029503cd3fb04.thumb

Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը Եվրամիության ներկայացուցիչների հետ այսօր Բրյուսելում քննարկել է «Զանգեզուրի միջանցքի» թեման։ Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է ինքը՝ Հաջիևը:

 

 

Նա նշել է, որ հանդիպել է ԵՄ քաղաքականության և անվտանգության կոմիտեի անդամների հետ։

«Կոմիտեին տեղեկացրել եմ Ադրբեջանի կողմից տարածաշրջանում առաջ մղվող խաղաղության օրակարգի, Զանգեզուրի միջանցքի զարգացման, նաև վստահության ամրապնդմանն ուղղված ջանքերի մասին»,-գրել է Ադրբեջանի նախագահի օգնականը։