Արմեն Գրիգորյանն ու Կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը քննարկել են ՀՀ-ՆԱՏՕ երկկողմ համագործակցությունը

588772941-1165222172367043-4157013097069982907-n-1764323015756-770x_

Նոյեմբերի 28-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Իրեն Ֆելինի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից:

Զրուցակցի խնդրանքով ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանում կառավարման և որոշումների կայացման գործընթացներում ներգրավված կանանց վերաբերյալ ցուցանիշներ` ընդգծելով, որ ՀՀ կառավարությունն ակտիվ քայլեր է ձեռնարկում նրանց ներգրավումը նաև անվտանգության ոլորտում ընդլայնելու ուղղությամբ: Երկուստեք ընդգծվել է քաղաքականության մշակման, բանակցությունների վարման և անվտանգության հարցերում կանանց մասնակցության ու ձայնի լսելի լինելու կարևորությունը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև ՀՀ-ՆԱՏՕ երկկողմ համագործակցության օրակարգին ու ընթացիկ ծրագրերին: