Մոսկվայի և Բուդապեշտի հարաբերությունները շարունակում են զարգանալ՝ ի հեճուկս բոլոր դժվարությունների. Պուտին

screenshot-2025-11-28-151201-1764328384556-770x_

Հունգարիայի կառավարությունը հավասարակշռված դիրքորոշում է զբաղեցնում ուկրաինական հարցում, և Մոսկվան դա ընդունում է։ Այս մասին Կրեմլում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ռուսաստանը և Հունգարիան լավ համագործակցություն ունեն էներգետիկայի ոլորտում: Մոսկվայի և Բուդապեշտի հարաբերությունները շարունակում են զարգանալ՝ չնայած բոլոր դժվարություններին», – նշել է ՌԴ նախագահը։

Հունգարիայի վարչապետը նշել է, որ սա իր վարչապետի պաշտոնում Պուտինի հետ 14-րդ հանդիպումն է: Նա նորից շեշտել է Հունգարիայի  պատրաստակամությունը հարթակ տրամադրել Ուկրաինայի հարցով բանակցությունների համար:

«Շնորհաակալ եմ, որ արձագանքել եք իմ ու ԱՄՆ նախագահի միջև հնարավոր հանդիպմանը հենց ձեր երկրում: Դա Դոնալդի առաջարկն էր», – ընդգծել է Պուտինը: