Դատախազությունը, 2025 թվականի հունվարի 1-ից առ այսօր, բացառիկ լիազորության շրջանակում, պետությանն է վերադարձրել 175 միլիոն 640 հազար դոլարին համարժեք գույք և դրամական միջոց

271125-3-1764242223205-770x_

Դատախազությունը, 2025 թվականի հունվարի 1-ից առ այսօր, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակում, ինչպես նաև դատախազական ներգործության արդյունքում, պետությանը կամ համայնքին է վերադարձրել 175 միլիոն 640 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 66 միլիարդ 667 միլիոն դրամ արժեքով գույք, այդ թվում՝ մանկապարտեզներ, մշակույթի տուն, մարզադաշտ, բնության հուշարձան, պուրակներ, հողատարածքներ և դրամական միջոցներ:

Այս մասին հայտարարություն է  տարածել դատախազությունը: