Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի դինամիկան. Բոճորիշվիլի

291224649-0-0-1601-901-1920x0-80-0-0-ff7153f2fe60355141d353072453dee1-1764227014948-770x_

Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի դինամիկան, հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին:

«Այս գործընթացը կարևոր է տարածաշրջանում խաղաղության, կայունության և զարգացման համար, ինչպես նաև կնպաստի տարածաշրջանի դերի հետագա ամրապնդմանը «Միջին միջանցքում»», – նշել է Բոճորիշվիլին։

Բոճորիշվիլին ընդգծել է, որ Վրաստանը ուշադիր հետևում է տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին և սերտ կապեր է պահպանում ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ։