Ուկրաինայում շարունակվող հակամարտությnւնը կnչնչացնի Եվրոպան. Պոմպեո

screenshot-2025-11-27-105701-1764226631913-770x_

Ուկրաինայում շարունակվող հակամարտությունը կոչնչացնի Եվրոպային, հայտարարել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն։

«Եվրոպայի համար կենսականորեն կարևոր է այս հակամարտության ավարտը։ Այն չի կարող թույլ տալ դրա երկարաձգումը։ Վերջին մեկուկես տարվա ընթացքում եվրոպական տնտեսությունները չափազանց դանդաղ են աճում։ Եվ այս հակամարտությունը շեղում է նրանց ուշադրությունը այն բանից, ինչը մեզ բոլորիս անհրաժեշտ է Եվրոպայից՝ դառնալ ավելի նորարարական, ստեղծագործական և զարգացնել իր տնտեսությունը», – ասաց նա։

Պոմպեոն նշել է, որ եթե հնարավոր լինի խաղաղություն հաստատել, հնարավորություն կլինի վերականգնել Եվրոպայի աճն անհրաժեշտ տեմպերով: