Դիլիջանի ոլորանների և «Լեռնային Հայաստան» առողջարանի մոտակայքում բռնկված hրդեհներն ամբողջությամբ մեկուսացված են. ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն

51799506-0-22-1101-641-1920x0-80-0-0-21c7ff33a5a0872435b074962bf482cd-1764220397591-770x_

Նոյեմբերի 27-ի՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՆԳՆ Փրկարար ծառայության օպերատիվ և համակարգված միջոցառումների շնորհիվ Դիլիջանի ոլորանների և «Լեռնային Հայաստան» առողջարանի մոտակա անտառային հատվածներում բռնկված հրդեհները ամբողջությամբ մեկուսացված են, հաղորդում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն կրկին հորդորում է խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։ Հրդեհ կամ ծուխ նկատելու դեպքում խնդրում ենք անհապաղ զանգահարել 911։