Նարեկ Մկրտչյանն ԱՄՆ-ում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արևմտյան թեմի Սրբոց Ղևոնդյանց առաջնորդանիստ մայր տաճարում մասնակցել է պատարագին

588225264-1287161506788565-248258325869747921-n-1764048804566-770x_

Նոյեմբերի 23-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը ԱՄՆ-ում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արևմտյան թեմի Սրբոց Ղևոնդյանց առաջնորդանիստ մայր տաճարում մասնակցել է սուրբ և անմահ պատարագին։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատնից։

Պատարագի ավարտին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանը դեսպանի պատվին կազմակերպել է ընդունելություն, որին մասնակցել են հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ։