37 տարեկանում կյանքից հեռացել է Շիրակի նախկին ֆուտբոլիստը

fb-img-1763999415747-750x375-1764003606033-770x_

Հիվանդության պատճառով 37 տարեկանում կյանքից հեռացել է «Շիրակի» նախկին ֆուտբոլիստ Լի Լամին Յորոն, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Սենեգալցին մեր թիմի կազմում աչքի ընկած լավագույն լեգեոներներից մեկն էր, որն իր խաղով վաստակել էր շիրակցի ֆուտբոլասերի սերն ու հարգանքը։

Հանգչիր խաղաղությամբ, մեր սիրելի Յորո»,- նշված է ակումբի տարածած հայտարարությունում։

Յորոն Գյումրին ներկայացնող ակումբի կազմում դարձել էր Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր՝ անցկացրած 82 խաղում խփելով 24 գոլ։