Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ առաջարկները ներկայիս տեսքով կարող են դառնալ կարգավորման հիմք. Պուտին

5339330332970837587-1763987814740-770x_

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները մտքեր են փոխանակել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, այդ թվում՝ կարգավորման` ամերիկյան առաջարկների համատեքստում։ Նշվում է, որ Էրդողանի հետ զրույցում Պուտինը վերահաստատել է Ռուսաստանի շահագրգռվածությունն ուկրաինական ճգնաժամի քաղաքական և դիվանագիտական ​​կարգավորման հարցում։

Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ առաջարկներն իրենց ներկայիս տեսքով կարող են դառնալ կարգավորման հիմք։