Այսօր հրամայական է միավորվել, համատեղ ուժերով հաղթահարել ստեղծված իրավիճակն ու առաջ շարժվել․ Իվետա Տոնոյանը ներկայացրել է ընթացիկ գործունեությունն ու նախաձեռնությունները
Սիրելի՛ ընկերներ,
Չխախտելով արդեն ձևավորված ավանդույթը՝ շաբաթը եզրափակում եմ կարճ ամփոփելով մեր թիմի աշխատանքն ու ընթացիկ նախաձեռնությունները։
Օրեր առաջ Հատիսի բարձրունքում բլոգերների հետ հանդիպման ժամանակ Գագիկ Ծառուկյանը խոսել էր այն մասին, որ մենք խեղճ ազգ չենք։ Մենք մեծ պատմություն, բացառիկ մշակույթ, ստեղծարար միտք և հզոր ներուժ ունեցող ժողովուրդ ենք։ Վերջին շրջանում, բոլորիս հայտնի ծանր կորուստների հետևանքով, մեր ազգը ցավոք հայտնվել է «խեղճացած» հոգեբանական վիճակում, ինչը բնավ մեզ բնորոշ չէ։
Վստահ եմ, որ Հիսուս Քրիստոսի արձան-համալիրի կառուցումը կարող է դառնալ այն մեծ համախմբման հարթակը, որը կձգի հազարավոր հայերի ամբողջ աշխարհից։ Խնդրում եմ բոլորին՝ տարածե՛ք այս միտքը, տվե՛ք մարդկանց ուժ, հավատ ու վստահություն։ Մենք հա՛յ ենք։ Խեղճությունը մեր թշնամի՛ն է։
Ինչպես խոստացել է Գագիկ Ծառուկյանը՝ բոլոր երիտասարդները գնահատվելու են հավուր պատշաճի, օբյեկտիվ և արդար սկզբունքներով։
