Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները ժամանել են Բաքու. ադրբեջանական ԶԼՄ-ներ

baku-azerbaijan-1763707879866-770x_

Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները ժամանել են Բաքու, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կառավարությունը շուրջ 18 մլն դրամ կհատկացնի հայ փորձագետների՝ Բաքու այցի համար, հայտնում է «Սիվիլնեթ»-ը

Նոյեմբերի 21-22-ը Հայաստանից 5 փորձագետ կմեկնի Բաքու՝ մասնակցելու կլոր սեղան-քննարկմանը:

Նշենք, որ հոկտեմբերի 22-ին Երևանում տեղի է ունեցել քննարկում՝ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ: