Մոսկվան պաշտոնապես ոչինչ չի ստացել, և կետերի վերաբերյալ որևէ բովանդակային քննարկում չի եղել. Պեսկովն անդրադարձել է շրջանառվող լուրերին

dmitri-peskov-1763724199582-770x_

Մոսկվան պաշտոնապես ոչինչ չի ստացել, և կետերի վերաբերյալ որևէ բովանդակային քննարկում չի եղել, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նշենք որ մամուլում լուրեր են տարածվել, համաձայն որոնց՝ ԱՄՆ-ն Ուկրաինայի հակամարտության կարգավորման  վերաբերյալ ծրագրի փաթեթ է ներկայացրել: