Գործող իշխանություններից ամեն ինչ սպասելի է, բայց մտավախություն չկա, որ Վաղարշապատում Գյումրու սցենարը կարող է կրկնվել․ գնում ենք բացարձակ հաղթանակի. Սևակ Խաչատրյան

70dd7e63-bcc3-4f47-b7c9-00add023747e-1763276585728-770x_

Գործող իշխանություններից ամեն ինչ սպասելի է, բայց մտավախություն չկա, որ Վաղարշապատում ՔՊ-ի պարտության դեպքում Գյումրու սցենարը կարող է կրկնվել՝ ընդդիմադիր համայնքապետի նկատմամբ քրեական հետապնդման հարուցմամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հաղթանակ» դաշինքի համայնքապետի թեկնածու Սևակ Խաչատրյանը։

«Կարծում եմ՝ գնում ենք բացարձակ հաղթանակի»,- ասաց նա։

Խաչատրյանը նշեց, որ ինքը քվեարկության է գնում հանուն համայնքի ապագայի ու զարգացման, որ կարողանան իրականացնել իրենց ծրագրերը՝ թե գյուղական, թե քաղաքային բնակավայրերի հետ կապված։

Հարցին` ինչ է անելու, եթե բացարձակ հաղթանակ չլինի` Խաչատրյանը նշեց, որ բացարձակ հաղթանակ չունենալու դեպքում` պատրաստ են աջակցել ընդդիմադիր դաշտից հանդես եկող ուժերին: