Շիրակից եկել եմ Էջմիածին, որ հետևեմ ընտրության ընթացքին, բացարձակ հաղթանակ ենք տանելու. ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյան

capture-1763306093443-770x_

Շիրակից եկել եմ Էջմիածին, որ հետևեմ ընտրության ընթացքին: Լրագրողներին ասել է ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը։

«Սպասում ենք տրամադրված, որ ՔՊ կուսակցություն, մեր թեկնածուն այստեղ հաղթանակ է տոնելու։ Ես վստահ եմ, որ այդպես է լինելու։ Շփվելով տարբեր մարդկանց հետ, այստեղ ընկերներ, կուրսեցիներ ունեմ, ազդակներ եմ ստացել, որ Արգիշտի Մեխակյանը հարգանք է վայելում, ունենք ավագանու կենսունակ թիմ։

Այնտեղ այնպիսի մարդիկ են, ովքեր կկարողնանա համայնքը լավ կառավարել։ Վստահ եմ, որ վաղարշապատցին իր ձայնը տալու է ՔՊ-ին»,- նշել է նա։

Նա վստահություն է հայտնել, որ բացարձակ հաղթանակ են տանելու։