Վազգեն Սաղաթելյանին ձերբակալեցին

screenshot-2025-11-13-094333-1763012628496-770x_

Ձերբակալեցին «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և հաղորդավար Վազգեն Սաղաթելյանին: Նրան մեղադրում են խուլիգանության մեջ:

Ավելի վաղ ձերբակալել էին փոդքասթի մյուս համահեղինակ և հաղորդավար Նարեկ Սամսոնյանին:

ԱԱԾ դիմակավորված անձինք, քննիչի մասնակցությամբ խուզարկություն էին իրականացնում Վազգեն Սաղաթելյանի տանը, հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ դիմակավորված անձինք մտել են Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի տուն: Նարեկ Սամսոնյանին ձերբակալել են:

Ավելի վաղ Ալեն Սիմոնյանը հաղորդում է տվել իրավապահներին «Իմնեմնիմի» փոդքասթում հնչած վիրավորական արտահայտությունների և սպառնալիքների վերաբերյալ, հայտնել է ԱԺ նախագահի մամուլի խոսնակը