Եվրոպացիները չպիտի Վաշինգտոնին թելադրեն՝ ինչպես պաշտպանել իր ազգային անվտանգությունը. ԱՄՆ պետքարտուղար

689714-1763027415862-770x_

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հակադարձել է ԱՄՆ որոշ դաշնակիցների քննադատությունը Կարիբյան ավազանում ամերիկյան հարվածների օրինականության վերաբերյալ՝ պնդելով, որ եվրոպացիները չեն կարող Վաշինգտոնին թելադրել, թե ինչպես պաշտպանել իր ազգային անվտանգությունը, հաղորդում է Reuters-ը։

Ռուբիոն մասնակցել է G7-ի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը Կանադայի Նիագարա շռջանում, որտեղ քննարկվել են Ուկրաինայում և Գազայում տեղի ունեցող պատերազմները։ Այնուամենայնիվ, ներկա որոշ երկրներ մտահոգություն են հայտնել, Թրամփի վարչակազմի պնդմամբ, թմրանյութեր տեղափոխող նավերի վրա ԱՄՆ հարվածների վերաբերյալ։