Մասնակիցներն են որոշում՝ պատարագին ծափահարե՞ն, թե՝ ոչ. Փաշինյան (տեսանյութ)
Մասնակիցներն են որոշում՝ պատարագին ծափահարե՞ն, թե՝ ոչ: Այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, որ եկեղեցում մարդիկ իրեն ծափահարում են:
«Ես գնում եմ պատարագի և ուրախ եմ, որ մյուսներն էլ են գնում պատարագի, որովհետև, ինչպես արդեն ասել եմ, դա կարևոր է ինձ համար։ Դա իմ, նաև մեր քաղաքական թիմի այն հատվածի համար է, ովքեր հավատում են Աստծուն»,-ավելացրել է նա:
