ՌԴ ԱՀԾ-ն երբեք մերկապարանոց հաղորդագրություններ չի տարածում. Պեսկովը՝ ՀՀ-ին առնչվող հայտարարության մասին

mobile-image-fc4a72437305d01fd62fef3ee3af5feb-1762940800892-770x_

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը երբեք մերկապարանոց հաղորդագրություններ չի տարածում, հայտարարել է Կրեմլի խոսնակ է Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Կիևից հացահատիկ գնելու Երևանի մտադրության մասին հետախուզական տվյալները։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԱՀԾ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը քաղաքական պատճառներով ցանկանում է անջատվել Մոսկվայից և օգնել Կիևին՝ Ուկրաինայից ավելի թանկ հացահատիկ գնելով:

ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանն, արձագանքելով ՌԴ ԱՀԾ հայտարարությանը, նշել է, որ չի կարող այդպիսի բան լինել: